Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ
05.01.2017 | 11:30

Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ